-
06.07.2012|
12:55
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 12 ամսով երկարաձգել է խաղաղապահների ներկայությունը Հրավային Սուդանում։ Ժամկետի երկարաձգման համար կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները։
-
06.07.2012|
12:49
Պապուա Նոր Գվինեայում ավարտին է մոտենում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, և սկսվում է ձայների հաշվարկը։ Հունիսի 23-ին սկսված քվեարկությունը պետք է ավարտվեր հինգշաբթի, սակայն ինչպես հայտնել է ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Էնդրյու Թրոուենը, երկրի 22 նահանգներից 6-ում քվեարկությունը կշարունակվի ևս մի քանի օր, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են հասցրել մասնակցել քվեարկությանը։
-
06.07.2012|
12:45
Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարություն է արել հրապարակավ, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նա շարունակում է պատգամավոր մնալ:
-
06.07.2012|
12:42
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
-
06.07.2012|
12:32
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է. «Ռազմավարության տեսակետից Ադրբեջանը ընտրել է ՆԱՏՕ-ի հետ ամուր գործընկերային հարաբերությունները, և մենք աջակցում ենք նրան»:
-
06.07.2012|
12:28
Հյուսիսային ծովում Շոտլանդիայի Սենտ Էնդրյուսի համալսարանի փորձագետների հետ աշխատող նավթային ընկերությունների սուզակները ստորջրյա երկիր են հայտնաբերել և անվանել են Բրիտանական Ատլանտիդա:
-
06.07.2012|
12:24
Ռումինիայի խորհրդարանը քննարկում է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի հարցը: Նրան պաշտոնանկելու նախաձեռնությունը ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքինն է` Վիկտոր Պոնտայի գլխավորությամբ, որ խորհրդարանում մեծամասնություն ունի:
-
06.07.2012|
00:26
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում ավարտվեց Ֆարեյրան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրի» ու Կապանի «Գանձասարի» հանդիպումը:
-
06.07.2012|
00:00
Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք կամ այս բանը երբեք չենք կարող անել»։ Ասեք. «Հարկավոր միջոցներն առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»։
-
05.07.2012|
23:52
Հուլիսի 6-ին, ժամը 18:00-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում բացվելու է միության երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը: