23.06.2012|
12:56
Որոշվեց Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Այն արգենտինական «Բոկա Խունիորսն» է, որը կիսաեզրափակչի երկրորդ խաղում ոչ-ոքի` 0:0 խաղաց չիլիական «ՈՒնիվերսիդադ դե Չիլիի» հետ և, քանի որ առաջին խաղում սեփական հարկի տակ առավելության էր հասել 2:0 հաշվով, իրավունք ստացավ շարունակելու հեղինակավոր գավաթի համար պայքարը: