-
11.06.2012|
05:34
«Փաստաբանների պալատի» անդամներից կազմված հանձնաժողովը (Լուսինե Սահակյան, Գևորգ Գյոզալյան, Հայկ Ալումյան, Կարեն Մեժլումյան) 366 փաստաբանների անունից այսօր լրագրողներին ներկայացնելու է դատական համակարգում եղած աղաղակող փաստերն ու հրապարակելու է ՀՀ վճռաբեկ դատարանին ներկայացվելիք հայտարարության տեքստը:
-
11.06.2012|
05:30
Սիրիայի կառավարական զորքերի ուղղաթիռներն այսօր երկրի կենտրոնական մասում գտնվող Ռասթան քաղաքում կրակ են բացել գրոհայինների դիրքերի ուղղությամբ:
-
11.06.2012|
05:15
Թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Գիլերմո Ռիգոնդեն ամերիկացի Քենեդիի դեմ պայքարում կարողացավ պահպանել չեմպիոնական գոտին: Դրա համար նրանից պահանջվեց ընդամենը հինգ ռաունդ
-
11.06.2012|
04:52
Ռաֆայել Նադալը դարձավ «Ռոլան Գարոսի» յոթակի հաղթող: Դա պատահեց այն բանից հետո, երբ անբարենպաստ եղանակի պատճառով երեկ ընդհատված խաղը վերսկսվեց այսօր (ի դեպ` նման մի բան էլ եղել է հեռավոր 1973 թվին):
-
11.06.2012|
04:00
Հունիսի 11-12-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը:
-
11.06.2012|
01:42
Յոթ մարդ է մահացել Նիգերիայի հյուսիսարևելյան շրջանում գտնվող քրիստոնեական եկեղեցու վրա իսլամիստների կատարած հարձակման հետևանքով: Իսլամիստական խմբավորման գրոհայինները կիրակնօրյա պատարագի ժամանակ միանգամից երկու եկեղեցու վրա են հարձակվել:
-
11.06.2012|
01:35
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունը և նրա կողմնակիցները հաղթել են Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում:
-
11.06.2012|
00:50
Իրական խաղաղություն միայն Ես կարող եմ տալ մարդկանց` նեղություններով ու դժվարություններով լեցուն այս անհանգիստ աշխարհի մեջ։
-
11.06.2012|
00:03
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին մամուլի ասուլիսում, որին ներկա են եղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշտոնը և Եվրամիության ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, հայտարարել է, որ Անկարան չի ճանաչելու Կիպրոսի նախագահությունը և շարունակելով տարածաշրջանային կազմակերպության հետ համագործակցությունը, չի մասնակցելու ոչ մի միջոցառման, որը կղեկավարի Կիպրոսի ներկայացուցիչը:
-
11.06.2012|
00:01
Արդեն իսկ երրորդ րոպեին գրավելով Իռլանդիայի դարպասը` Մարիո Մանջուկիչը ոչ միայն առաջ մղեց իր թիմին, այլև դարձավ առաջնության ամենաարագ գոլի հեղինակ: Ճիշտ է, Շոն Սենթ Լեջերը տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով տասնիններորդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, սակայն քառասուներեքերորդ րոպեին խորվաթները կրկին անցան առաջ: