-
04.06.2012|
08:26
Այսօր Երևան է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ «Զվարթնոց» օդանավակայանում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային դիմավորել է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը: Դիմավորողների թվում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
-
04.06.2012|
07:12
Ազնավուրի հրապարակում գտնվող ջրավազանի վերանորոգմանը զուգահեռ վերանորոգվեց գեղաշեն ցայտաղբյուրին ջուր մատակարարող խողովակը, իրականացվեցին վերանորոգման այլ աշխատանքներ։
-
04.06.2012|
06:57
Հունիսի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվելու է ճապոնացի աշխարհահռչակ գիտնական, աշխարհի բազմաթիվ նշանավոր համալսարանների պատվավոր դոկտոր, անթիվ-անհամար քաղաքների պատվավոր քաղաքացի և Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Դայկադու Իկեդայի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։
-
04.06.2012|
06:28
Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն
ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
-
04.06.2012|
06:04
Էդուարդ Նալբանդյան` ՀՀ ԱԳ նախարար, Սեյրան Օհանյան` ՀՀ պաշտպանության նախարար, Արմեն Երիցյան` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
-
04.06.2012|
05:58
ՀՀ օրենսդիր մարմնի նոր-հին նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսնակ նշանակվելուց հետո խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար նշանակեց Գոհար Պողոսյանին։
-
04.06.2012|
04:33
Առաջարկում ենք կարդալ Գևորգ Յազըճյանի ներքոհիշյալ հոդվածը:
-
04.06.2012|
04:27
Լոնդոնի համալսարանական և Բիրքբեկի քոլեջների գիտնականները պարզել են, որ 40-ից բարձր տարիքի կանայք ծնում են ավելի առողջ և խելացի երեխաներ, քան նրանցից երիտասարդները: Գիտնականները միաժամանակ պարզել են, որ 40-ն անց կանայք հիմնականում ավելի ուշադիր ու պատասխանատու մայրեր են, քան նրանցից ավելի դեռատիները։
-
04.06.2012|
04:19
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունն առավել քան 9 մարդու կյանք է խլել: Մոտ 40-ը վիրավորվել է, հայտնում է «Ռոյթերը»:
-
04.06.2012|
04:11
Վերջին հինգ ամիսներին Հայաստանում գրանցվել է ՁԻԱՀ-ի 38 և ՄԻԱՎ-ի 73 վարակման դեպք: Փաստորեն, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՁԻԱՀ և ՄԻԱՎ դեպքերի թիվն ավելացել է (34-ի դիմաց` 38, և 69-ի դիմաց` 73):