29.05.2012|
06:04
Ցավ մի՛ ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար։ Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումների համար, որ ապրեց վերելքի ընթացքում։ Այդպես պետք է լինի նաև քո դեպքում։ Ներս շնչիր յուրաքանչյուր օրվա անսպառ օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել։