-
27.05.2012|
01:08
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղյալ է հայտարարել Ինդոնեզիայում նախատեսված իր համերգն այն բանից հետո, երբ տեղի իսլամիստական խմբավորումներից մեկը սպառնացել է ուժ կիրառել՝ համերգը խափանելու համար։ Վերջիններիս կարծիքով երգչուհին «սատանայի պատգամաբերն» է։
-
27.05.2012|
00:45
Հանրապետության շուկաներում օրերս անցկացված դիտարկումների ընթացքում գյուղատնտեսական մթերքների մանրածախ գներում մասնագետները արձանագրել են փոփոխություններ:
-
27.05.2012|
00:40
Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթում հաղթել է շվեդ երգչուհի Լորինը՝ հավաքելով 372 միավոր։ Առավելագույն 12 միավոր է նրան տվել 18 երկիր։
-
26.05.2012|
12:54
Շախմատի աշխարհի թագի համար մրցապայքարի տասնմեկերորդ տուրը քսանչորսերորդ քայլում ավարտվել է ոչ-ոքի: Մասնագետների կարծիքով՝ իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը ձեռքից բաց է թողել հաղթելու հնարավորությունը, ինչում քիչ դեր չի խաղացել ժամանակի սղությունը:
-
26.05.2012|
07:47
Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին պաշտոնապես հաստատել է, որ Վատիկանի ոստիկանությունը ձերբակալել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի օգնական և անձնական սպասավոր Պաոլո Գաբրիելեին, որին կասկածում են գաղտնի փաստաթղթերի գողության մեջ։
-
26.05.2012|
07:19
«Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումների արդյունքում ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից մայիսի 25-ին տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա:
-
26.05.2012|
05:43
Մայիսի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան «P.ART» ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։
-
26.05.2012|
05:06
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիակենտրոնում» իր գործունեությունն է սկսել «Տիեզերք» ակումբի աստղացուցարանը, որն իր տեսակով նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջինն է և նպատակ ունի հասարակության շրջանում հետաքրքրություն արթնացնել աստղագիտության նկատմամբ, ինչպես նաև դպրոցահասակներին գիտականորեն հիմնավորված աստղագիտական գիտելիքներ մատուցել:
-
26.05.2012|
04:47
«Երևանում կրկին սկսել են թալանել հայ մեծերի գերեզմանները», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին դերասաններ Ազատ Գասպարյանն ու Տիգրան Ներսիսյանը: Նրանք նշեցին, նաև այն անվանի գործիչների անունները, որոնց հուշարձանների բրոնզե, պղնձե մասերը, անգամ գերեզմաններին կից կոյուղատարների փականները կտրել-տարել են:
-
26.05.2012|
03:04
Արքայական գավաթի խաղարկումով ավարտվեց Իսպանիայի 2011-2012թթ. ֆուտբոլային մրցաշրջանը: Հրաշք չեղավ: Բիլբաոյի «Աթլետիկը» չկարողացավ հաղթել «Բարսելոնին»: Ասենք` «Բարսելոնն» էլ չէր կարող դա թույլ տալ: