-
26.05.2012|
02:54
Մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
-
26.05.2012|
02:42
Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել 2014 թվականից հետո ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որը մայիսի 2-ին ստորագրել էին երկու երկրների նախագահները։
-
26.05.2012|
02:31
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության 13-րդ համագումարն այսօր կուսակցության նախագահ է ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նշենք, որ Մեդվեդևը կուսակցությանն անդամագրվել է մայիսի 22-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կուսակցությունը ղեկավարել է 2008-2012թթ., համագումարի ընթացքում վայր է դրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի լիազորությունները և նախագահի պաշտոնում առաջադրել Մեդվեդևի թեկնածությունը։
-
26.05.2012|
02:15
Երեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կանադահայ բանաստեղծ և գիտնական ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆԻ «Վերադարձ դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսն էր:
-
26.05.2012|
01:57
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ով 2008 թվականից գլխավորում է «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը, այսօր կուսակցության համագումարի պատվիրակներին առաջարկել է քաղաքական ուժի նոր ղեկավար ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նա ներկաներին հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է ամբողջ հանրության շահերը` անկախ ընտրողների քաղաքական հայացքներից։ Ըստ նրա` երկրի ղեկավարը պետք է լինի անկուսակցական։
-
26.05.2012|
01:42
Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը կտեսնեք։ Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը։ Սա չհնացող մի օրենք է։
-
26.05.2012|
01:22
«Եվրո-2012»-ին ընդառաջ Ռուսաստանի ընտրանին Ուրուգվայի հետ ընկերական խաղը սեփական հարկի տակ ավարտեց ոչ-ոքի: Գոլերի հեղինակ են դարձել Սուարեսն ու Կերժակովը: Հաշվի առնելով ուրուգվայցիների անհամեմատ բարձր կարգը (նրանք աշխարհի վերջին առաջնության երրորդ մրցանակակիրներն են)` սա ռուս ֆուտբոլիստների անառարկելի հաջողությունն էր:
-
26.05.2012|
01:20
Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 25-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականի երկրորդ հանդիպումը Բելգիայի ընտրանու հետ էր: Խաղավարտին մոտ մեր տղաները կարողացել են պատասխան գոլի հեղինակ դառնալ (Հովհաննես Հովհաննիսյան) ու հանդիպումն ավարտել ոչ-ոքի:
-
26.05.2012|
00:53
Հայաստանի նկարիչների միության գեղարվեստի կոմբինատը 20-ամյա “գործադուլից” հետո առաջին գործն էնախաձեռնել: Քանդակագործ Գարեգին Դավթյանը մարմարից քանդակ է կերտում: Կոմբինատի տնօրեն Մարտուն Հարությունյանի ղեկավարությամբ, ով 2011 վերջերից է ստանձնել տնօրենի պարտականությունները, նախ 19 հազար քմ տարածքում տարիներ շարունակ կուտակված աղբն է մաքրվել:
-
26.05.2012|
00:28
«Դիլիջան ազգային պարկին» հարող «Կանազի ձոր» տարածքում մայիսի 24-ին առաջացել է 250 մ լայնությամբ, 30 մ խորությամբ սողանք: Իջնելով 600 մ ներքև՝ այն փակել է Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունն ու առաջացրել 70 մ լայնությամբ և 300 մ երկարությամբ լճակ:
ers">Գործընկերներ
Հետադարձ կապ