Այս ընտրությունները մի հետաքրքիր պասաժ էլ ունեն. նախորդում են Մայիսի 9-ին` Շուշիի ազատագրմանն ու Հաղթանակի օրվան (դե հա, համ էլ Երկրորդ համաշխարհայինի ավարտին):
Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, կմեկնի Շուշի` մասնակցելու եռակի տոնին: Երրորդը նկատի ունենք ՀՀԿ հաղթանակն այս ընտրություններում:
Թույլ տանք մեզ կարծել` այո՛: Եվս մեկ հարցադրմամբ` առանց հետընտրական էքսցեսների՞: Կրկին թույլ տանք մեզ կարծել, որ կարծես նույնպես` այո՜: Ելնելով արդեն իսկ փոփոխվող ներքաղաքական խաղից, ՀՀԿ տեխնոլոգիաների «կատարելագործումից», մնացյալ կուսակցական ուժերի դասավորությունից` հօգուտ ՀՀԿ-ի, ինչպես նաև գեոպոլիտիկ առկա իրավիճակից:
Բայց ամենահետաքրքիրը լրիվ ուրիշ բան է` Շուշվա տոնին իր ավանդական մասնակցությունն է ունենում նաև ՀՀ երկրորդ նախագահը:
Բա հետաքրքիր չէ՞:
Կարմեն Դավթյան