Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԱՐՁԱԿԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԱՐՁԱԿԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
21.10.2011 | 00:00

«Հայ գրարվեստ» մատենաշարի շրջանակներում Փարիզում տպագրության է պատրաստվում հայ ժամանակակից գրողների պատմվածքների ֆրանսերեն ժողովածուն:
Նշենք, որ «Հայ գրարվեստ» մատենաշարը ստեղծվել է 2009-ին, երբ առաջին անգամ Փարիզի հեղինակավոր հրատարակչություններից մեկում լույս է տեսել և ընթերցողի հավանությանն արժանացել արձակագիր Հովիկ Վարդումյանի «Անմահը» խորագրով պատմվածների ժողովածուն: Այնուհետև 2010-ին թարգմանվել և հրատարակվել է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը: Մատենաշարի երրորդ գիրքը նվիրված է հայ ժամանակակից արձակին:
Ընտրված է 15 հայ գրող (Ռաֆայել Նահապետյան, Սուսաննա Հարությունյան, Վահագն Գրիգորյան, Մարիամ Ասրյան, Հովիկ Վարդումյան, Հովհաննես Երանյան…):
Ինչո՞ւ են ընդգրկված հիմնականում միջին սերնդի գրողները, երբ երիտասարդ արձակագիրների բավականին փնտրված բանակ ունենք այսօր:
«ՈՒզում ենք ներկայացնել ազգային դիմագիծը: Երիտասարդների ստեղծած գրականության մեջ շատ է «հայհոյանքը»,- մեզ հետ զրույցում ասաց արձակագիր Հովիկ Վարդումյանը:- Այդ գրականությունը նորություն չէ այնտեղ և հետաքրքրություն չի առաջացնի: Մաքուր գրականություն է պետք, դրա կարիքն են զգում»:
«Հայ գրարվեստ» մատենաշարի տնօրենը հայտնի բանաստեղծ Սերժ Վենտուրինին է, թարգմանիչը` նրա կինը` Եղիսաբեթ Մուրադյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3753

Մեկնաբանություններ