Ավելի քան 120 մարդ է տուժել այս ուրբաթ Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից։ Այդ մասին այսօր հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։
«Հայրենակիցներ» ռուսական ծրագիրը չի կարող Հայաստանում իրականացվել նրա կամքին հակառակ: Արձանագրություններում հստակ ձևակերպված են կողմերի դիրքորոշումները. ռուսական կողմը շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, իսկ հայկական կողմը կտրուկ դեմ է»:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ի երեկոյան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա խաղին ընդառաջ:
Աֆղանստանում արքայազն Հարրիի մարտական ուղղաթիռը ոչնչացրել է «Թալիբան» շարժման մի քանի ռազմական օբյեկտներ, ինչպես նաև մասնակցել է վիրավորված բրիտանացի զինծառայողի փրկարարական աշխատանքներին։
Հինգշաբթի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում աշակերտների և ուսանողների բողոքի հերթական ակցիան ավարտվել է զանգվածային անկարգություններով։ Ուսանողները կառավարությունից պահանջում են բարելավել կրթության որակը։
Բրիտանիայում նավթի և գազի գները կարող են աճել 8 տոկոսով։ Դա ենթադրում է, որ գազի և էլեկտրաէներգիայի տարեկան վարձավճարները կավելանան մոտ 160 ԱՄՆ դոլարով։
...թե օրերս միմյանց հանդիպած Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, կարծես, վերջնական համաձայնության են եկել, և Գագիկ Ծառուկյանն ասել է, որ սատարելու է «նախագահ ջանին»:
Ախտաբանաանատոմիական ծառայությունը բժշկության կարևորագույն ճյուղերից է։ Հայաստանում, սակայն, պաթանատոմիան հիմնականում դիտվում է զուտ հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների շրջանակում։
Ալիևը շարունակում է համոզել եվրոպացիներին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է օգտագործվել նաև էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Օրերս, Գոբու քաղաքում նոր էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան, ապա Թուրքիա, Իրան և Եվրոպա...