-
26.04.2013|
11:57
Սիրիայում կռվում են շուրջ 600 եվրոպացիներ, ինչը հակակառավարական ուժերում պայքարողների ավելի քան 10 տոկոսն է։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով համակարգող Ժիլ դե Կերշովը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։
-
26.04.2013|
11:56
Իսպանիայում գործազուրկների թիվը հասել է 6 միլիոնի (աշխատունակ բնակչության մոտ 27 տոկոսը)։ Կառավարության ընդդիմախոսները նշում են, որ գործազրկության մակարդակը ռեկորդային չափերի է հասել նաև իշխանության կողմից կիրառվող խիստ տնտեսական միջոցառումների պատճառով։
-
26.04.2013|
11:55
Մերձմոսկովյան շրջանում գտնվող հոգեբուժարանում այս գիշեր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 38 մարդ է մահացել։ Ինչպես նշել են ՌԴ առողջապահության նախարարությունից, զոհերից երկուսը բուժանձնակազմի անդամներ են, 36-ը՝ հիվանդներ։
-
26.04.2013|
11:49
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում ասվում է.
-
26.04.2013|
11:47
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ապրիլի 24-ին, անդրադառնալով Հայոց ցեղասպանության օրվան, վերստին խուսափեց ցեղասպանություն եզրույթից,կրկնելով նախկինում հնչեցրած հայերեն «Մեծ եղեռն» արտահայտությունը.
-
26.04.2013|
11:45
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Վալերի Բուայեն:
-
26.04.2013|
11:44
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը մայիսի քսանութին կժամանի Հայաստան՝ Հանրապետության տոնին ներկա գտնվելու համար: Չարլզի այցը տարածաշրջանային չէ, նա կլինի միայն Հայաստանում՝ տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը:
-
26.04.2013|
11:41
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը համարել է միակողմանի, խնդրահարոյց և ոչ օբյեկտիվ:
-
26.04.2013|
11:39
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախարարները կհանդիպեն Կրակովում, մայիսին: Բալայանը հավելել է, որ հնարավոր է նախարարների հանդիպում:
-
26.04.2013|
01:23
Թեև տեսակետ կա, որ ավագանու ընտրությունները քաղաքական չեն, բայց պարզից էլ պարզ է, որ այս ընտրությունները ֆիլտրելու են հայաստանյան թե՛ քաղաքական օրակարգը, թե՛ ողջ լանդշաֆտը: