-
04.04.2013|
11:10
Խիստ մտահոգված լինելով Արմավիա ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, չնայած մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:
-
03.04.2013|
17:49
Այսօր համակարգիչն ու համացանցը մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել: Դրանք ոմանց համար միայնությունն ու ձանձրույթը սփոփելու միջոց են, ոմանց կյանքում էլ երբեմն ճակատագրական հետևանքներ են թողնում: Մասնագետները կարծում են` եթե դեռահասը համակարգչի առջև անց է կացնում երկու և ավելի ժամ, դա արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
-
03.04.2013|
17:39
ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի փոխանցմամբ` Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90 ամյակին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Մեր բարեկամ պապը» խորագրով հոդվածում բացահայտելով արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի ելույթի մանրամասները: «Հռոմեական Կաթողիկե եկեղեցու նորընտիր Սրբազան պապը մեր բարեկամն է` անձնապես իմ, Բուենոս Այրեսի հայ համայնքի եւ ընդհանրապես հայ ժողովուրդի:
-
03.04.2013|
16:39
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նախագահի երդմնակալության արարողությունը համարում է տոն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց նա` հընթացս նկատելով, որ լավ կլինի մյուսներն էլ «տղամարդավարի» շնորհավորեն ընտրված նախագահին: «Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն իրեն տանում է դեպի փակուղի: Իր գործողությունները պետք է ինչ-որ վերջավորություն ունենան, հասնեն տրամաբանական ելքի, որպեսզի որպես քաղաքական գործիչ իր դեմքը չկորցնի: Նախընտրական այս թոհուբոհի մեջ այս շարժումները, գործողությունները կտարրալուծվեն, կկորցնեն իրենց արդիականությունը:
-
03.04.2013|
16:06
«Ոչ մի միլիմետր առաջխաղացում չկա, շարունակվում են շինաշխատանքները` առանց հաստատված նախագծի»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով Փակ շուկայի առնչությամբ իրենց նամակներին, բողոքի ձայնին:
-
03.04.2013|
14:01
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների 100 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել Բեռլինի Կենտրոնական երկաթուղային կայարանի մերձակայքում: Առայժմ երկու ժամով դադարեցվել է հյուսիսային ուղղությամբ գնացքների երթևեկը:
-
03.04.2013|
13:59
Մալազիայի վարչապետ Մոհամեդ Նաջիբ Ռազակը պետական հեռուստատեսությամն հայտարարել է երկրի խորհրդարանի լուծարման մասին, որին իր համաձայնությունն է տվել Մալազիայի թագավորը: Երկու շաբաթվա նախընտրական քարոզչությունից հետո ընտրությունները կկայանան ապրիլի վերջին:
-
03.04.2013|
13:58
Եվրոպայի ամենափոքր պետություններից մեկը` Մոնակոն, որ ունի 2 քառակուսի կիլոմետր տարածք, մտադիր է արհեստական թերակղզի կառուցել Միջերկրական ծովում` ընդլայնելու իր պետական սահմանները:
-
03.04.2013|
13:57
Ապրիլի 3-ին Էջմիածնում հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռակա դիմել է Կաթողիկոսին. «Այս սուրբ քաղաքում, վեհափառ, մենք պահանջում ենք՝ թույլ մի տվեք սուտ երդում»: Նա ասել է, որ պաշտոնական թվերով Էջմիածնում ժողովուրդը հաղթել է և կոչ է արել ապրիլի 9-ին Երևանում հաղթանակը տրամաբանական ավարտին հասցնել:
-
03.04.2013|
13:56
Անդադրում Րաֆֆի Հովհաննիսյանը կոշտացնում է իր դիրքորոշումները: Ապրիլի 3-ին Աբովյանում նա կրկնել է այլ մարզերում իր հնչեցրած կոչը` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում մասնակցել իր երդմնակալության արարողությանը: Նա կոչը հեռակա ուղղել է և կուսակցություններին, մասնավորապես ԲՀԿ-ին, պահանջելով որոշել ապրիլի 9-ից դուրս գալու՞ է իր անցյալի մեղսակցությունից և դառնալու՞ է ժողովրդին կողքին կանգնող նորարար ուժ, թե ոչ: