-
10.03.2013|
16:29
Նախագահական ընտրություններին զուգահեռ Քենիայում տեղի են ունեցել և նահանգային ընտրություններ: Նահանգապետերի թեկնածուներից մեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրն էր` Աբոնգո Մալիք Օբաման, որ հավակնում էր դառնալ Սիայայի նահանգապետ: Նա ստացել է ձայների ամբողջ մեկ տոկոս:
-
10.03.2013|
16:26
Նախնական տվյալներով` Քենիայի նախագահ է ընտրվել փոխնախագահ 51-ամյա Քենի Ուհուրու Քենիատան, նա ստացել է ձայների 50 տոկոսից ավելին: Հաագայի միջազգային քրեական դատարանը Քենիատային մեղադրում է մարդկության դեմ գործած ոճիրների մեջ: Նրա մրցակիցը` գործող վարչապետ Ռաիլա Օդինգան ստացել է ձայների 43,2 տոկոսը և հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները` կողմնակիցներին կոչ անելով գործել օրենքի շրջանակներում:
-
10.03.2013|
15:15
Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որտեղ որոշվել է մասնակցել մայիսի 5-ին նախանշված Երևանի ավագանու ընտրություններին: ԲՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը: Հիշեցնենք`այս օրերին «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները քննարկումներ են անցկացրել Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցի շուրջ:
-
10.03.2013|
14:54
Էջմիածնի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 5-ամյա փոքրիկը օգնության կարիք ունի:
Արդեն 4-5 տարի է Անգելինա Միրզոյանը տառապում է նորածնային ժամանակահատվածում տարած սպոնտան արյունազեղումից առաջացած առողջական լուրջ խնդիրներով:
-
10.03.2013|
13:52
Իրավիճակը Սիրիայում դրամատիկական է և օրեցօր վատանում է։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։ Նրա կարծիքով՝ առաջնայնությունը պետք է տրվի սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ինչը կապահովի երկրի կայունությունն ու անվտանգությունը։
-
10.03.2013|
13:50
Վենեսուելայի նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը։ Ուգո Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյի թեկնածությունն առաջադրելու է իշխող կուսակցությունը։ Ընդդիմության միասնական թեկնածուն, ինչպես և նախորդ ընտրություններում, կլինի Էնրիկե Կապրիլեսը։
-
09.03.2013|
22:46
ՄԱԿ-ի 21 խաղաղապահների խումբը, որ Գոլանի բարձունքներում սիրիացի գրոհայինների կողմից առևանգվել էր չորեքշաբթի, ազատ է արձակվել։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, խաղաղապահներն անցել են Հորդանանի սահմանը։
-
09.03.2013|
20:58
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցում է հայտնվել աչքի ծիածանաթաղանթի բորբոքումով: Նրա փաստաբանները փաստաթղթեր են պատրաստում դատարան ներկայացնելու, որ իրենց պաշտպանյալը չի կարող ներկայանալ դատարան առողջական խնդիրներով: Բեռլուսկոնին չի մասնակցի Ռուբիի գործով հերթական դատական լսումներին:
-
09.03.2013|
20:56
Հռոմի պապի ընտրությունները կսկսվեն մարտի 12-ին. կոնկլավը կհավաքվի Սիքստինյան կապելլայում, կմասնակցեն 115 կարդինալներ մինչև 80 տարեկանը:
-
09.03.2013|
20:55
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Չիտեչյանը ազատվել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, մեկ այլ հրամանագրով Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը: