-
06.03.2013|
20:56
Մարտի 11-ին աշխատանքային այցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա և հաջորդ օրը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկումների օրակարգում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցեր կլինեն:
-
06.03.2013|
20:22
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին, Վարչության անդամ Վազգեն Կալթակճյանին և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյանին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին:
-
06.03.2013|
20:15
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հանդիպումները հետաքրքիր նրբերանանգներ են ունեցել: Նախ Իջևանում տեղի ոստիկանությունը զգուշացրել է, որ անօրինական հավաք են անցկացնում, ինչից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն անմիջապես զանգահարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարճատև խոսակցություն է տեղի ունեցել, սակայն Հովհաննիսյանը չի գաղտանազերծել ոստիկանապետի ասածը: Այդուհանդերձ, զրույցից հետո նա կրկին հարթակ է բարձրացել:
-
06.03.2013|
14:47
ՀՀ ազգային անվտանգության պաշտոնական կայքէջում արդեն հաղորդագրություն է տեղադրվել, որ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով սույն թվականի մարտի 5-ին ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:
-
06.03.2013|
13:51
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում նախագահական ընտրություններ տեղի կունենան երկրի առաջնորդ Ուգո Չավեսի մահվանից հետո 30 օրվա ընթացքում։ Չավեսը Վենեսուելայի նախագահ է վերընտրվել 2012թ. հոկտեմբերին։
-
06.03.2013|
13:50
Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում ավելի քան 1400 ավիաչվերթներ են հետաձգվել ձյան առատ տեղումների պատճառով։ Բնական տարերքից ամենից շատ տուժել են Չիկագոն և հարակից տարածքները։ Օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են կանխատեսում Վաշինգտոնում։
-
06.03.2013|
13:48
ԱՄՆ-ն և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ նոր համատեղ բանաձևի նախագիծ։ Այն նախատեսում է նոր պատժամիջոցներ Փհենյանի դեմ։ Այդ պատժամիջոցներն առաջին անգամ կհարվածեն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ֆինանսական համակարգին։
-
06.03.2013|
13:46
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
-
05.03.2013|
19:54
Մարտի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մարտի 6-ին և 7-ին դարձյալ մեկնելու են մարզային հանդիպումների:
-
05.03.2013|
19:52
Մարտի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալով` անմիջապես Արմեն Ռուստամյանից հետո` ասաց. «Արմենը ճիշտ է: Պայքարը տևական է և նահանջ չկա: Մայիսի 5-ին ժողովուրդը իշխանությունը վերցնելու է Երևանում: Երևանը դառնալու է մեր ժողովրդի մայրաքաղաքը: Մայիսի 5-ից առաջ կա ապրիլի 9-ը: