-
04.03.2013|
11:51
Քենիայում սկսվել են նախագահական ընտրությունները։ Դրանք նոր սահմանադրության ընդունումից հետո առաջինն են։ Նախկին ընտրությունները կայացել են 2007 թվականին և ավարտվել են իրար դեմ թշնամաբար տրամադրված էթնիկ խմբավորումների միջև զանգվածային բռնություններով, ինչի արդյունքում ավելի քան 1000 մարդ էր զոհվել։
-
04.03.2013|
11:50
Այսօր Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալներն ամբողջ աշխարհից հավաքվելու են Հռոմում, որպեսզի սկսեն նոր Պապի ընտրման գործընթացը։ Մինչև քվեարկությունը կարդինալների խորհուրդը կանցկացնի ամենօրյա խորհրդակցություններ։ Կարդինալների ժողովը կմեկնարկի Սիքստինյան կապելայում մյուս շաբաթ։
-
03.03.2013|
20:29
Մոսկվան աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկն է: Մոսկվան նաև միլիարդատերերի բնակավայրն է` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակից 80 միլիարդատեր ապրում են Մոսկվայում: Մեկ հարցում Ռուսաստանը ԱՄՆ-ից առաջ անցել է` Նյու Յորքում ապրում են ընդամենը 70 միլիարդատերեր:
-
03.03.2013|
20:27
Կուսակցության քաղխորհրդի որոշմամբ` «Օրինաց երկիրը» կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: ՕԵԿ-ի ցուցակը կգլխավորի արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը, երկրորդը Հովհաննես Շահինյանն է, երրորդը` Սոֆիա Արթենյանը:
-
03.03.2013|
20:26
Իրանի միջուկային ծրագրերի հարցով միջնորդ վեցյակի` Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իրանի պաշտոնատարների վերջին հանդիպումը կողմերը դրական էին գնահատել:
-
03.03.2013|
20:25
Սիրիայի նախագահը ընտրվում է յոթ տարի ժամկետով: Գործող նախագահ Բաշար Ասադը ընտրվել է 2007 թվականին` միանձնյա առաջադրումով: 2014 թ. Բաշար Ասադը կմասնակցի Սիրիայի նախագահական ընտրություններին` տեղեկացրել է «Courier Mail»-ը` հղում անելով ԻԻՀ արտգործնախարարին. բանակցություններից հետո Ալի Աքբար Սալեհին Դամասկոսում համատեղ ասուլիս է տվել Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալեմի հետ:
-
03.03.2013|
13:30
ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընտրությունները բոյկոտած, ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ հանդիպեցին: Եվ՝ ոչ միայն իրենք. «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանն ու Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը՝ նույնպես:
-
03.03.2013|
13:20
Հազարավոր մարդիկ են այցելել Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի ծննդյան առթիվ Բանդուրա քաղաքում իրականացված տոնախմբությանը։ Նախագահական տորթը կշռում էր 89 կգ՝ ճիշտ այնքան, որքան նախագահի տարիքն է։ Ծննդյան առթիվ թողարկվել են ոսկե դրամանիշներ։ Տոնախմբությունները, ըստ լրատվամիջոցների, արժեցել են մոտ 600 հազար դոլար։
-
03.03.2013|
13:17
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեղադրել է բրիտանական կառավարությանն այն բանի համար, որ նրա «պարզունակ, ոչ իրական» արտաքին քաղաքականությունը միայն սրում է արդեն երկու տարի շարունակվող սիրիական կոնֆլիկտը։ Այդ մասին նա հայտարարել է բրիտանական «Sunday Times» հանդեսին տված հարցազրույցում։ Սա վերջին տարվա ընթացքում արևմտյան լրատվամիջոցին տված Ասադի առաջին հարցազրույցն է։ Հարցազրույցը վարող լրագրողը տեղեկացրել է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ։
-
03.03.2013|
13:16
Մալիում Չադի բանակի զինվորների կողմից սպանվել է իսլամիստ առաջնորդ Մուխտար Բելմուխտարը։ Այդ մասին հայտնում են Չադի զինված ուժերը։ Գրոհայինի մահվան մասին հայտարարվել է Չադի պետական հեռուստատեսությամբ, սակայն այդ փաստն այլ աղբյուրների կողմից դեռևս չի հաստատվում։