-
26.02.2013|
14:12
Սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթելով «Պեսկարային»` «Լացիոն» Իտալիայի առաջնությունում իրեն վերադարձրեց աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այժմ այն չորրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է երկու միավորով:
-
26.02.2013|
14:09
Անգլիայի առաջնության քսանյոթերորդ տուրում հաջողությամբ օգտվելով «Չելսիի» պարտությունից (հյուրընկալվելով «Մանչեստր Սիթիին»` զիջել էր 2:0 հաշվով)` «Տոտենհեմն», ի հաշիվ արտագնա խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2), մրցաշարային աղյուսակում երկու միավորով շրջանցեց լոնդոնցիներին ու բարձրացավ երրորդ հորիզոնական:
-
26.02.2013|
13:02
Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-11-ին և նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Բրիտանական ֆիլմերը երևանյան ցուցադրությունից հետո («Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններ) կներկայացվեն նաև Գորիսում, Աշտարակում և Հրազդանում:
-
26.02.2013|
12:31
«Օսկարի» հոբելյանական 85-րդ մրցանակաբաշխությունն ուղիղ եթերում դիտել է մոտ 40 միլիոն 300 հազար ամերիկացի։ Այս արարողությունը վերջին երեք տարիներին վարկանիշի առումով ամենահաջողվածն էր։ Անցած տարի արարողությունը դիտել էր ԱՄՆ 39 միլիոն 300 հազար քաղաքացի։
-
26.02.2013|
12:30
Նախնական տվյալներով՝ Իտալիայի խորհրդարանի երկու պալատների տեղերը կբաժանվեն աջ և ձախ ուժերի միջև, ինչն անհանգստություն է առաջացնում եգրագոտու երկրներում։
-
26.02.2013|
12:28
Փետրվարի 26-ին` ժամը 09.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
-
26.02.2013|
00:39
Միայն վերջին վեց ամսում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կազմակերպել է 900 լոռեցի երիտասարդների եռօրյա հանգիստ-հավաքը Ծաղկաձորում:
-
26.02.2013|
00:35
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոմիտեն որոշում է ընդունել վտանգավոր մարդկանց իր ցուցակից հանել ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին, ում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայինները ոչնչացրել էին դեռևս 2011թ. մայիսին Պակիստանում։
-
26.02.2013|
00:23
...թե «Ժառանգության» հիմնական մասը կողմ է, որ իրենք մտնեն կոալիցիա, որովհետև հասկանում են, շատ շուտով իրենց ռեսուրսը, ինչպես մնացած ընդդիմադիրների ռեսուրսների հետ եղավ, կցամաքի:
-
25.02.2013|
23:04
ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում իշխանությունը հերթական անգամ օգտագործեց ընտրակեղծիքների իր ողջ պոտենցիալը։ Հայտարարված արդյունքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Դա նոր մի անպատվություն էր Հայաստանի ժողովրդի նկատմամբ, նրա իրավունքների և արժանապատվության ոտնահարում։