26.01.2013|
12:11
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է մեկ միլիոնից 75 տոկոսը հարկելու մտադրությունից, որը գործնականում հակառակ ներգործությունն է ունենում` հարուստները և միջին դասը զանգվածաբար լքում են երկիրը: 2012-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սահմանադիր խորհուրդը հարկը համարեց անօրինական, քանի որ կիրառվում է անձերի, այլ ոչ թե տնտեսությունների նկատմամբ, որը հակասում է երկրի օրենսդրությանը: