24.01.2013|
11:49
ԱՄՆ կենտրոնական շրջաններում արդեն մի քանի օր խստաշունչ եղանակ է։ Որոշ բնակավայրերում օդի ջերմաստիճանը -34-37 է։ Շատ քաղաքների իշխանություններ բնակիչներին առաջարկում են ցրտերն անցկացնել հատուկ բացված ապաստարաններում։ Որոշ քաղաքներում բացվել են տասնյակ նման կետեր, որոնք աշխատում են շուրջօրյա։