-
18.01.2013|
13:01
Ինչպես տեղեկացնում է «Մայր Աթոռը»-ը, հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը խոսել է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
-
18.01.2013|
12:59
ԱՄՆ-ն 1991 թվականից ի վեր առաջին անգամ ճանաչել է Սոմալիի կառավարությունը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է Հիլարի Քլինթոնն այդ երկրի նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ բանակցություններում։
-
18.01.2013|
12:57
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ասել է, որ իր համար թանկ են ուժեղ Մեծ Բրիտանիան և ուժեղ Եվրամիությունը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը։
-
18.01.2013|
12:56
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Սիրիայում հումանիտար ճգնաժամը կարող է դրամատիկ ավարտ ունենալ։ Կազմակերպության տվյալներով՝ ամեն օր երկիրը լքում է մոտ 3000 սիրիացի, որի կեսը երեխաներ են։ Ներկա պահի դրությամբ ՄԱԿ-ի աշխատակիցները գրանցել են մոտ 650 հազար փախստական։ Փորձագետների գնահատականներով՝ կես տարի անց այդ թիվը կարող է կրկնապատկվել։
-
18.01.2013|
12:55
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
-
18.01.2013|
12:54
Հայաստանում արտագաղթի տվյալները գնալով ավելի մտահոգիչ են դառնում. 2012թ. Հայաստանից արտագաղթել է 42 հազար 764 մարդ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հրապարակել է 2012թ. Հայաստանից հեռացածների ու վերադարձածների թվի տարբերությունը, ըստ որի՝ ՀՀ-ից մեկնել է 2 մլն 234 հազար 597 մարդ, վերադարձել 2 մլն 191 հազար 833-ը:
-
18.01.2013|
00:59
Այս օրերին ՀԱԿ-ՀՀՇ նախկին ու ներկա բոլոր «այիբների» մասին ՀԱԿ ներկայացուցիչներն այլևս չեն զգուշանում բարձրաձայն խոսել: Նրանք այլևս չեն թաքցնում, որ Տեր-Պետրոսյանին, թե՛ նրա նախագահ եղած ժամանակ, թե՛ հիմա, ոչ բոլորն են հնարավորություն ունեցել իրենց կարծիքները, սեփական տեսակետները ներկայացնելու:
-
18.01.2013|
00:57
...թե ՀԱԿ-ում կրքերը հասել են իրենց գագաթնակետին: Այնտեղ նույնիսկ չեն բացառում, որ Պետրոս Մակեյանի, Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի սկսած ՀԱԿ բարեփոխման և Լևոն Զուրաբյանի հրաժարականի «շարժումը» կասեցնելու համար սկսված կոնգրեսը կուսակցության վերածելու պլան «ա»-ն եթե չիրականացվեց, ինչ-որ իքս պահից սկսած իրենք կպաշտպանեն Հրանտ Բագրատյանին։
-
17.01.2013|
22:20
«Սիրելի բարեկամներ, հայ մարդիկ և Հայաստանի քաղաքացիներ:
Սա իմ էջն է, որը բաց է լինելու բոլորի համար։ Խնդրում եմ, ինչպէս ընդունված է ասել`«like» արեք այս էջը և խնդրեք ձեր ծանոթ բարեկամներին անել նույն բանը՝ «like» տալ այս էջին»,- գրել է Պ.Հայրիկյանը։
-
17.01.2013|
18:39
Սիրված դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի հրաժեշտի արարողությունը կայացավ այսօր` ժամը 12:00-14:00-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
Սիրված արտիստի դին ամփոփվեց քաղաքային պանթեոնում: