ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Արա Աբրահամյանը եկել էր Սերժ Սարգսյանին աջակցելու

Արա Աբրահամյանը եկել էր Սերժ Սարգսյանին աջակցելու
08.05.2012 | 00:00

Հենց այս հանգամանքն է նաև հիմք տվել «ռեսպոնդենտներին» կարծելու, որ ՀՀԿ-ն մարսելու և «տեղավորելու» է այս ընտրությունները ևս:

Գաղտնիք չէ, որ Արա Աբրահամյանը «особо приближенный к императору»: Գիտենք` նա եղել է Վ. Պուտինի վստահված անձը, որոշ գնահատումներով այդ Պուտինի հանձնարարականով էր վերջերս նա մեկնել ԱՄՆ` Ջոն Քերիի հետ հանդիպման (նախագահի նախկին թեկնածու, սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ հանդիպումը հենց այնպես չէր կարող լինել):

Ավելին, լավատեղյակ աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա տասնօրյակում Արա Աբրահամյանը կդառնա Վ. Պուտինի խորհրդականը:

Այս պահին նրա Հայաստան այցելելը (ընտրություններից մեկ օր առաջ արդեն նա մեկնել է Երևանից), Սերժ Սարգսյանին «տեսնելը», աջակցություն հայտնելը, ինքնին, շատ հետաքրքիր են` ռուս-հայկական զարգացումների, մանավանդ` հետընտրական պասաժումների տեսանկյունից:

Այդ ամենն անչափ հետաքրքիր է նաև այն առումով, որ Աբրահամյան երեք եղբայրներն էլ շատ անսպասելի դուրս եկան քաղաքականությունից, երեք կուսակցություններից միաժամանակ` ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ:

Ահա և, ըստ նույն աղբյուրների, եղբայրներից Գագիկ Աբրահամյանն առաջիկայում կզբաղեցնի ՀՀ էներգետիկայի նախարարի պոստը:

«Ըդիգ Գագիկի զարկելն էր», փաստորեն: Չէ՛, նկատի չունենք նախարարի պոստը. նկատի ունենք Տիգրան Սարգսյանի պոստն էլ. Գագիկն ու վարչապետը իրար հետ շա՜տ մոտ են:

Ինչո՞վ ռուսական պասաժ չէ, որ Սերժ Սարգսյանը պահպանի Տիգրան Սարգսյանին` յուր աթոռով հանդերձ:

Թե չէ` «Թաիթի՜-Թաի՜թի՜»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ