Բոլոր քաղաքական ուժերի՝ ընտրություններն արդար անցկացնելու խոստումներն ու պատրաստակամությունը երևալու են հենց բուն ընտրության օրը, երբ այդ գործընթացին իրենց մասնակցությունը կբերեն նաև դիտորդական խմբերը:
Մեզանում սովորաբար կարևորվում է, թե ինչ են ասելու միջազգային դիտորդները, որոնց գնահատականների օբյեկտիվությունը հաճախ քաղաքական ուժերը կասկածի տակ են դնում:
Պատկերը լրիվ այլ է «տեղական» դիտորդների պարագայում: Մեր տեղեկություններով` այս օրերին տեղական դիտորդական կազմակերպություններում ինքնատիպ «ինստրուկտաժ» են անում երիտասարդ «դիտորդիկներին»՝ ինչ պիտի տեսնեն, բայց չտեսնելու տան, ինչպես իրենց ճիշտ պահեն և այլն: ՈՒ քանի որ «ժամկետային» աշխատանք է և որոշակի գումարով, աշխատանք չունեցող երիտասարդների համար «գտած» գործ է, ուստի համաձայնում են բոլոր պայման-պահանջներին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ