-
28.05.2018|
22:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
-
28.05.2018|
22:09
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը մայիսի 27-28-ը այցելել էր Հայաստան՝ հանդիպումներ ունենալու նոր կառավարության և քաղաքացիական հասարակության հետ` հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
-
28.05.2018|
21:58
Բացելով Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված զինվորական շքերթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սարդարապատի հաղթանակից ուղիղ մեկ դար անց 2018-ի ապրիլ-մայիսի հաղթանակով Հայաստանում հաստատվել է ժողովրդի իշխանություն․ «Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում, և շատերը մինչև օրս հարց են տալիս, թե ինչպես դա պատահեց և ինչու: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին և ապագային»:
-
26.05.2018|
23:44
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր սեղանին:
-
26.05.2018|
19:31
Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ։
-
26.05.2018|
09:43
Հայաստանի նոր կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ` ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինայի և Ջուզեպե Գալատիի հետ հանդիպման ժամանակ:
-
25.05.2018|
18:27
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,- ասված է հայտարարության մեջ:
-
25.05.2018|
13:31
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:
-
25.05.2018|
13:30
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի վերջին կմեկնի Ադրբեջան՝ «Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար»` հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանը:
-
24.05.2018|
22:10
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Ավելի վաղ, հրաժարականի դիմում էր ներկայացրել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։
_blank" class="zoomgraphics">.