-
08.05.2018|
15:33
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմում է ներկայացրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը դադարեցելու վերաբերյալ, որով պայմանավորված՝ խնդրել է նաև դադարեցված համարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունների կատարումը:
-
08.05.2018|
15:32
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից:
-
08.05.2018|
14:21
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից:
Վարչապետի խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ալեքսան Հարությունյանը:
-
07.05.2018|
22:11
Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթի քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, պետք է այս գիտակցումով գնահատենք իրավիճակը և կատարենք մեր քայլերը:
-
07.05.2018|
14:52
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Մամուլի կենտրոնը հերքում է տեղեկությունն այն մասին, թե ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը կենտրոնական ապարատի աշխատակիցների համար կազմակերպել է հրաժեշտի միջոցառում՝ իր կողմից պաշտոնը թողնելու կապակցությամբ:
-
05.05.2018|
14:59
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
-
05.05.2018|
06:44
ԵԱՀԿ ԽՎ-ն հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում է քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը` հայտարարության մեջ նշել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին:
-
04.05.2018|
18:23
Նախագահ Արմեն Սարգսյանը Թևան Պողոսյանին նախագահի խորհրդական նշանակելու հրամանագիր է ստորագրել:
-
04.05.2018|
18:18
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Լիբանանի դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին:
-
04.05.2018|
17:21
Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: