14.01.2025|
22:07
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Կնքել են ճիշտ այն նույն վայրում, որտեղ 2023 թ. «Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ ու տխրահռչակ դասագրքի վերաբերյալ քննարկումը, որի արդյունքում տասնյակ պատմաբաններ ու գիտական հիմնարկներ միասնական մասնագիտական եզրակացություն ընդունեցին, որտեղ նշվում էր հետևյալը. «2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ…»