Այսօր առավել քան տեսանելի է, որ Հայ ժողովրդին համատարած զինաթափում են Հայոց նոր ցեղասպանության մեկնարկած սպառնալիքով։ Զինաթափմանը, ըստ էության», մասնակցում է միջազգային հանրությունը՝ իր քաղաքակիրթ ու ոչ քաղաքակիրթ հատվածներով։
ՄԱԿ-ը փորձեց դարիս խառը ժամանակներին համահունչ շուստրիություն անել և գլխանց փակել Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի ողջ հայազգի բնակչության նկատմամբ ցեղասպանության աչք ծակող փաստերը:
2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ որպես չճանաչված հանրապետություն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Վերջին տվյալների համաձայն ՝ շուրջ 100 հազար էթնիկ հայեր ստիպված են եղել Արցախից փախչել Հայաստան։
Այսօր այցելել եմ Մասիսի համայնքապետարան, ընկերոջս՝ Դավիթ Համբարձումյանին տեսնելու համար: Իրավիճակը դժվար է նկարագրել: Հազարավոր անտուն արցախահայեր, ովքեր իրենց ընտանիքների համար ապաստան գտնելու վերջին հույս տեսնում են Դավիթին: Մարդկանց համար կան վրաններ, որտեղ կազմակերպվում է նրանց սնունդ տրամադրելը: Համայնքի բոլոր երևելի մարդիկ, համայնքապետարանի բոլոր աշխատակիցները զբաղված են միմիայն արցախահայերին ապաստարան գտնելով ու տրամադրելով:
Ամերիկան և Եվրոպական փափուկ ուժի կիրառմամբ (եթե իհարկե փափուկ էր, որովհետև ունեցանք, թե´ ռազմական գործողությունների արդյունքում զոհեր և թե´ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհեր) արցախցիներին ստիպեցին լքել իրենց հազարամյակների բնօրրանը:
«Մենք լրջորեն ենք վերաբերվում այդ մեղադրանքներին՝ կապված էթնիկ զտումների և ցեղասպանության հետ։ Երբ տեսնենք, որ ապացույցներ կան, չենք խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց: Քանի դեռ ապացույցներ չկան, էթնիկ զտnւմների մասին չենք կարող խոսել»,-այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Ահա շրջում ենք մեր պատմության ևս մի սև էջ: Հերթական անգամ ՏԷՐԸ մեզ բան է ուզում հասկացնել, որ մեր հույսը երբեք չդնենք մարդկային զորությունների վրա, կապ չունի դա լինի ռուսի, թե ամերիկացու, եվրոպացու, թե ասիացու տեսքով:
Քարտեզում Արծվաշենի ջրամբարն է, որը մոտավորապես 2,0 միլիոն խորանարդ մետր ծավալի ջուր է ամբարում։
Ադրբեջանն ունի ջրային պաշարների լրջագույն խնդիրներ, և գաղտնիք չէ, որ ակնկալում է օգտվել նաև ՀՀ ջրային ռեսուրսներից...