Կուսակցություններն ու մեծամասնական թեկնածուները նստել ու հաշվել են, որ եթե նախորդ ընտրություններում մանդատն «արժեր» հինգ հարյուր հազար դոլար, ապա այս ընտրություններում արժեր մեկ միլիոն, որոշ թեժ ընտրատարածքների դեպքում` մեկ ու կես միլիոն:
Շատ դեպքերում գործել է «եռատոնը»` հետևյալ մեխանիզմը. տվել են փողը, հաջորդ օրը եկել է «կոնկուրենտ ֆիրման», նույնպես տվել է, հետո առաջինները կրկին գնացել ու էլի են «տվել», որ «կոնկուրենտ ֆիրմայի» տվածը «ջրվի»-չաշխատի. «Բայց, էսքանից հետո, էլի գցել են», տրտնջում էր մեր զրուցակիցը։ «Գիտես, ընտրություններն էլ ազարտի, կազինոյի պես բան են, բաժանում ես, բաժանում ես, ուզում ես ավելի բաժանել, որ հաղթես, անպայման հաղթես»:
Արդյունքում «քցվածները» էնքա՜ն շատ են: Օրինակ, նախարարներից մեկը հարյուր հազար դոլար է «տվել», բայց մեկ տասնյակ հազար ձայն հազիվ է բերել:
Երնեկ չէ՞ր, էդ փողերը պետությունը նրանցից վերցներ, դներ բյուջե, էդ փողատերերին էլ դարձներ պատգամավոր:
Երնեկ է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ