ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կարեն Կարապետյանը` վարչապե՞տ

Կարեն Կարապետյանը` վարչապե՞տ
11.05.2012 | 00:00

Ընտրություններից հետո քաղաքական վերնախավում ամենաշատ քննարկվող հարցն այն է, թե ով է լինելու ապագա վարչապետը։ Երեկ օրվա վերջում, որպես հավանական թեկնածու, շրջանառության մեջ դրվեց նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը։ Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն ընդգծեց. «Բոլոր փոփոխությունները լինելու են իշխանության դաշտում, այնինչ Հայաստանին, նախ և առաջ, համակարգային փոփոխություն է անհրաժեշտ։ Այսօր, զուտ քաղաքական առումով, նման նշանակումն անհասկանալի կարող է դիտվել, որովհետև ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, ու, առանց կոալիցիա կազմելու, կարող է խնդիրներ լուծել։ Այս պարագայում նոր կոալիցիա կազմելը, առավել ևս նոր վարչապետ նշանակելն անհասկանալի է դառնում»։ Ըստ Կարապետյանի, այս սցենարը հնարավոր է միայն գեոքաղաքական խնդիրների լուծման շրջանակում։ Վերահաստատելով իր տեսակետը, որ ընտրությունները կեղծվել են, ՆԺԿ ղեկավարը նշեց, որ եթե հրապարակված թվերը իրականությանը համապատասխանեին, կստացվեր, որ ժողովուրդն այս իշխանությանն ու նրա քաղաքական կուրսին կողմ է արտահայտվել։ «Վարչապետի փոփոխությունն այս պարագայում ի՞նչ է նշանակում, եթե մարդիկ ընդունել են քաղաքական այս կուրսը, մի բան էլ ավելի ձայն են տվել, ո՞րն է վարչապետի փոփոխման տրամաբանությունը»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։

Վարչապետի փոփոխությունը, Արամ Կարապետյանի հավաստմամբ, կարելի է համարել այս իշխանությունների երկրորդ «նոնսենսը»։ Առաջինն այն է, որ ժողովուրդը որքան արտագաղթում է կամ աղքատանում, իշխանությանը տրված քվեները շատանում են, իսկ երկրորդն էլ այն է, որ ստանում են շատ ձայն ու կարևոր դեմքերին փոխում են։

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ՆԺԿ ղեկավարի կարծիքով, վերջինս բավականին լավ մենեջեր է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ