ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Պատասխան հարվածի շրջագծից դուրս

    Պատասխան հարվածի շրջագծից դուրս

    Խորհրդարանական ընտրությունների 12-րդ օրը տրամաբանորեն պիտի պակասեին հարցերը, և քաղաքական նոր խճանկարը հավաքված պիտի լիներ: Հայտարարությունների ու հայտնությունների պակաս չկա, և չկա հստակություն: Որովհետև բոլորի հայտարարությունների ու հայտնությունների հիմքում յուրաքանչյուրի սպասողական վիճակն է` բոլորը բոլորին ասում են, որ իրենք խաղացող են, ոչ ոք խաղն իր վրա չի վերցնում: Հայ քաղաքական միտքն ու կամքը շարունակում են մնալ պատասխան հարվածի շրջագծում` մենք ունենք փայլուն հակախաղեր, մենք ունենք հիանալի հակահարվածներ, մենք ունենք զգետնող հակափաստարկներ, բայց մենք մատնվում ենք պարապուրդի, երբ խաղը, հարվածը և փաստարկը չկան:
  • Ոչ-ոքիները շարունակվում են

    Ոչ-ոքիները շարունակվում են

    Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մոսկվայում մեկնարկած Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտում չորս տուրից հետ դարձյալ հավասար արդյունք է: Մինչև այժմ կողմերից ոչ մեկին և ոչ մի պարտիայում չի հաջողվել առավելության հասնել մյուսի նկատմամբ: Առայժմ ամենալարվածը մնում է մրցամարտի երրորդ պարտիան, որտեղ, մասնագետների կարծիքով, աշխարհի չեմպիոնն առավել քան մոտ էր հաղթանակին, սակայն չկարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից:
  • Սպասվում է դաժան փորձություն

    Սպասվում է դաժան փորձություն

    Մայիսի 23-ին Իտալիայում կմեկնարկի մինչև տասնինը տարեկանների Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «էլիտ ռաունդի» մրցաշարը: Հայաստանի ընտրանին Իտալիայի, Բելգիայի ու Իսպանիայի հավաքականների հետ կվիճարկի աշխարհամասի առաջնության եզրափակիչ մրցաշարի միակ ուղեգիրը: Մեր հավաքականի առաջին մրցակիցն է լինելու Իսպանիայի ընտրանին, հաջորդ մրցակիցներն են բելգիացիները (մայիսի 25) և իտալացիները (մայիսի 28):
  • Սամբիստները սկսում են

    Սամբիստները սկսում են

    Երեկ Մոսկվայում մեկնարկեց սամբոյի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի առաջնությունը: Մարզական սամբոյում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Վահան և Արթուր Վարդանյանները (57 և 62 կգ), Մարտին Միրզոյանը (68 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (74 կգ), Աշոտ Դանիելյանը (82 կգ), Կարեն Ջանոյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ), Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ) և Գայանե Խաչատրյանը (60 կգ):
  • Լոնդոնը մնաց երազանք

    Լոնդոնը մնաց երազանք

    Չինաստանում մեկնարկած կանանց բռնցքամարտի յոթերորդ առաջնությունը շատ արագ ավարտ ունեցավ մեր ներկայացուցիչների համար: Առանձնապես տհաճ անակնկալ մատուցեց Եվրոպայի անցած տարվա չեմպիոնուհի Արմինե Սինաբյանը (66 կգ), ով ֆավորիտներից մեկն էր համարվում, «Լոնդոն-2012»-ի ռեալ թեկնածու:
  • Սյուզի Կենտիկյանը պարտվեց

    Սյուզի Կենտիկյանը պարտվեց

    Գերմանաբնակ քսանվեցամյա Սյուզի Կենտիկյանը չկարողացավ պահպանել թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ամերիկուհի Մելիսիա Մաքմարոուի հետ հայազգի բռնցքամարտիկի մենամարտը ստացվեց չափազանց լարված, մրցավարներից երկուսը նախապատվությունը տվեցին հավակնորդին, մեկը պայքարը գնահատեց հավասար:
  • Ինչպես նախորդ տարի

    Ինչպես նախորդ տարի

    Սլովենիայում ավարտվեց մինչև տասնյոթ տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
    Ինչպես անցած տարի, աշխարհամասի չեմպիոնի կոչումը եզրափակիչում վիճարկեցին Նիդերլանդների ու Գերմանիայի ընտրանիները:
  • «Միկան» դարձյալ առջևում է

    «Միկան» դարձյալ առջևում է

    Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի հանդիպումները: ՈՒնենալով կազմի հետ դժվարություններ` սեփական հարկի տակ Գյումրիի «Շիրակը» կարողացավ ոչ-ոքի` 1:1 խաղալ «Միկայի» հետ` հետապնդող թիմերի համար ստեղծելով հրաշալի պայմաններ առաջատարից ունեցած տարբերությունը կրճատելու համար, ինչից լավագույնս օգտվեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ տեղերը զբաղեցնող «Իմպուլսն» ու «Գանձասարը»:
  • Ասում են...

    Ասում են...

    ...թե մի քանի օր առաջ ՀՀԿ-ում հերթական «մանդատահրաժարումն» է տեղի ունեցել: ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մինչև 150-րդ հորիզոնականը զբաղեցնող անձինք մանդատից հրաժարվելու թղթի տակ են ստորագրել, որը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վավերացվել է նաև նոտարի կողմից:
  • «Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել»

    «Աստծուն մոռացել եք, հերոս եք ուզում ծնել»

    Օրերս ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ռեժիսոր, դրամատուրգ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) «Լաո…» տրագիկոմեդիա-կինոներկայացումը` նվիրված Մեծ եղեռնի ու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: