-
08.05.2018|
00:38
...թե Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնածներն աներկբա պնդում են, որ փողի խնդիր իրենք չունեն, և ապագայում, երբ Նիկոլը դառնա վարչապետ, ևս չեն ունենալու, ինչպես ժամանակին չունեցավ Վրաստանի «վարդերի հեղափոխության» ֆավորիտ Միխեիլ Սաակաշվիլին։
-
04.05.2018|
01:30
...թե ՀՅԴ-ում հերթական անգամ «հետաքրքիր» գործընթացներ են տեղի ունենում. իր գիտակցական կյանքը Սերժ Սարգսյանի աշխատասենյակում անցկացրած, սեփական ընտանիքի, մեկ-մեկ էլ կուսակցության հարցերը լուծող ընկեր Հրանտը, որ «նախանձելի» արագությամբ մաս կազմեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, տեղյակ է եղել Աղվան Վարդանյանի դիրքորոշմանը:
-
27.04.2018|
01:06
...թե ՀՀ երկրորդ նախագահը, որը մտերիմ է Կարեն Կարապետյանի հետ, և որին քաղաքական գործիչների մի մասը համարում է Սերժ Սարգսյանի նշած «բզբզացողներից» մեկը, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ամենաշատը չի ցանկանում, որ Նիկոլը դառնա վարչապետ՝ Մարտի մեկը դարձնելով իր գլխին դամոկլյան սուր:
-
20.04.2018|
00:31
...թե Նիկոլի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոնիսյանի միջև որոշակի տարընթերցումներ են եղել ցույցերի առաջին օրվա առնչությամբ՝ թռչնի բարձունքից նկարված ժողովրդի քանակի առումով:
-
17.04.2018|
01:32
...թե շաբաթ օրը Հանրային ռադիոյի շենքի գրավումից հետո Ֆրանսիայի հրապարակ վերադարձած Նիկոլ Փաշինյանը մինի-քննարկում է անցկացրել «Հանուն Հայաստանի պետության» ճակատի ներկայացուցիչների հետ, և պայման է դրել, որ Ալեք Ենիգոմշյանը, Թամար Հովհաննիսյանը, Ալբերտ Բաղդասարյանը այս օրերին տեղի ունեցող միտինգների ընթացքում ելույթ չպետք է ունենան:
-
13.04.2018|
08:31
Իսկ Իզմիրլյան հիվանդանոցի «ակունքներում» կանգնած Չարչյան ու Մուրադյան Արմենների հույսն ու հավատն էլ Վեհափառ Գարեգին Բ-ն է:
-
10.04.2018|
00:42
...թե Նիկոլ Փաշինյանի քայլերթի ավարտը բավականին տպավորիչ կլինի. Ազատության հրապարակ հասած «Իմ քայլը» միջոցառմանը միանալու բազում հայտարարություններ կհնչեն, խաղի մեջ կհայտնվեն անսպասելի դեմքեր, այդ թվում` Սեյրան Օհանյանը, եթե «ժողովուրդ» լինի»:
-
06.04.2018|
00:42
...թե մեկ «հավելումով» նոր սերունդ «պատրաստելու» հեռանկարով վարչապետության գնացող Սերժ Սարգսյանի մտքերն առնչվել են ոչ միայն ոսկրացած-անշարժացած ՀՀԿ-ին, այլև մնացյալ քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը:
-
30.03.2018|
00:35
...թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել: Ասում են նաև` Արգամիչը ներդրողներ է բերել Հայաստան ու այդ մասին է խոսել:
-
27.03.2018|
00:20
...թե Արարատի մարզում կրքերը չեն հանդարտվում. մարզի նախկին «նայողները» ոչ մի կերպ չեն մարսում մարզը վերահսկողության տակ պահելու Գրիգորյանների հնարավորությունները: