Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ֆիֆթի-ֆիֆթի՞

Ֆիֆթի-ֆիֆթի՞
13.04.2012 | 00:00

Չնայած հայոց պառլամենտն օրենք է ընդունել, որ, բացի համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաներից, երկրի նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, ԱԳ նախարար ու էլի մի քանիսը, պետք է «երթևեկեն» առանց թիկնազորի, մեր օլիգարխները շրջում են լուրջ թիկնազորով: Մանավանդ այս օրերին: Պարզապես, բոլորովին այլ համարանիշերով և ոչ շքեղ «ավտոմոբիլներով». ընդ որում, մի քանի «ավտո» այն կողմ ու շա՜տ «մուղամով»:

Հետաքրքիր է, որ մինչ այսօր շարքային ՀՀԿ-ական (համատեղությամբ` ՀՀԿ շտաբի պետ) Հովիկ Աբրահամյանը չի «հանձնել» ԱԺ նախագահի անվտանգությունն ապահովող «ավտոմոբիլներից» մեկը` յուր պերսոնաժով հանդերձ, և երթևեկում է նրանց ուղեկցությամբ: Ըստ «կանոնակարգի», ԱԺ գործող նախագահին պետք է ուղեկցեն անվտանգություն ապահովող զույգ «ավտոմոբիլներ»` մեկը առջևից, մյուսը` հետևից:

Հիմա, փաստորեն, փորձագետները գլուխ են ջարդում հասկանալու` Արգամիչն իր հետ տարել է առջևի՞, թե՞ հետևի անվտանգիչ «ավտոն»:

Հանաք բան չիմանաք. եթե առջևի, ուրեմն առաջիկայում նա կրկին կկարողանա ստանձնել ԱԺ խոսնակի պաշտոնը: Եթե հետևի… հասկացաք: Չնայած հետիններն էլ կարող են լինել առաջին` ասված է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ