Թեև ՙԺառանգության՚ համամասնական ցուցակը կազմելիս մեծ է եղել հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, սակայն դրան հաջորդող զարգացումներում նժարը ծանրանում է ՙԱզատ դեմոկրատների՚ ուղղությամբ: Մեր տեղեկություններով` ընդդիմադիր այս թևի քարոզարշավը բավականին գունեղ ու պատշաճ մակարդակով է իրականացվելու: Դրա համար, բնականաբար, ֆինանսներ են պետք, ինչպես ասում են՝ ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում: Իսկ փողերի հոսքն ապահովողը դեմոկրատներն են լինելու: Այս հանգամանքով է պայմանավորված, որ ոչ թե վերջիններս են ՙԺառանգության՚ ցուցակով խորհրդարան մտնելու, այլ հակառակը, ՙԱզատ դեմոկրատներն՚ է նրանց ԱԺ-ի մուտքի ՙուղեգիր՚ տալու:
Այնպես որ, այստեղ էլ հարցը լուծվել է ՙբարենբար՚ սկզբունքով` արդեն կայացած կուսակցության վարկանիշ և փողատեր ընդդիմադիր կուսակցություն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ