Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.11.2012 | 11:42

Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։ Ահավասիկ այդ ամենը հասավ զորությունների Տիրոջ ականջին։ Եվ թեկուզ տները բազմաթիվ լինեն, նրանք ավերակ են դառնալու, եթե մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնվելու, որ բնակվի նրանց մեջ։ Տասը լուծ եզան վարատեղը տալու է մեկ սափոր արդյունք, տասը արդու սերմանողը երեք գրիվ է հավաքելու։ Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով` ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց։
Եսայու մարգարեություն 5. 8-11

Դիտվել է՝ 3711

Մեկնաբանություններ