Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Այդպես էլ չհասկացան, որ շոուներով երկիր չեն պահում

Այդպես էլ չհասկացան, որ շոուներով երկիր չեն պահում
07.07.2026 | 18:02

Քաղաքական կրկեսով կարելի է իշխանություն պահել, այն էլ՝ ժամանակավոր, բայց ոչ պետություն։ Քաղաքական կրկեսի մշտական ակտիվությունը խոսում է այն մասին, որ համակարգը սնանկ է, ծրագիր չունի, ուժ չունի, պարտք վերցնում՝ օր է մաշում։

Արտաքին աշխարհի համար դա արժեք չունի, ավելին, դրսից այս թուլությունը տեսնելով, ավելի շատ զիջումներ են պարտադրելու:

Այս կրկեսը նույնիսկ ներքին ամենաանգիտակից խավի վրա մեծ ազդեցություն չի ունենում, մի քանի օրից մոռացվում է։ Էմոցիաներ չունի հասարակությունը, մեղրի պես քամել են:

Իսկ ռեալ կյանքում բոլորովին այլ վիճակ է, պարտքեր, վարկեր, թանկություն ու ամենավատը` անորոշություն:

Մի տրվեք էմոցիաներին, սթափ եղեք, սթափության պահանջը շեշտակի բարձրանում է։

Տուշոնկա, չագուճ և առյուծներ...

Արա Արայան

Դիտվել է՝ 3436

Մեկնաբանություններ