Տեր, միայն Քեզ չկորցնեմ.
Դու գիտես,
թե իմ խորքերը
ոնց են Քեզ որոնում,
ոնց են Քեզ փափագում,
ինչպես են բոլոր բջիջներս
իրենց գլուխը դնում
Քո կրծքին ու հանգչում:
Դու նորեն կգաս, կառնես
մեզ կրկին
Քո թևերի տակ, մեղմ
կշշնջաս`
Երուսաղեմ-Երուսաղեմ,
Որքան ցանկացա գրթանի
նման
Թևիս տակ առնել քո ձագուկներին,
Դու չցանկացար…
Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է, Տե՛ր իմ,
Այդ արյունն իջեցնում եմ համայնի վրա.
Այդ արյունն աշխատեցնում եմ,
որպես վերին գրոհ`
Աշխարհի տարերքի մեջ
հայտնվածների կյանքում:
Մարգարեները քաղաքից հեռանում են.
oդը հագեցած է նյութով,
Հոգու ձայնը տվայտումով ցած է
թափվում քիվերից,
Որոնումի ելած մեր հոգին
Մի օր լռորեն կհանգչի
Քո սուրբ առագաստների տակ։
ՀՀ ներքաղաքական կյանքում 2026 թվականի ընտրություններից հետո ձևավորված պատկերը առաջին հայացքից կարող է կայուն թվալ, սակայն քաղաքական գործընթացները, որպես կանոն, գնահատվում են ոչ միայն ստեղծված ներքաղաքական իրավիճակով, այլև աշխարհաքաղաքական միջավայրով...