Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Շուշան Պետրոսյանը մեղադրո՞ւմ է քաղաքապետին

Շուշան Պետրոսյանը մեղադրո՞ւմ է քաղաքապետին
07.10.2012 | 19:16

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը անդրադառնալով վերջերս քաղաքում տեղադրված Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձաններին, ասել է, որ գաղափարը հրաշալի է, քանդակները՝ վատը: Երգչուհու խոսքով` քաղաքապետարանի Գեղարվեստի խորհրդում երկու քանդակներն էլ չեն ընդունվել: Այնուամենայնիվ, դրանք տեղադարվել են քաղաքի կենտրոնում: «Մենք հրաշալի քանդակագործներ ունենք` Կետիկ Բաղդասարյան, Յուրա Պետրոսյան, Օհան Պետրոսյան, Արա Շիրազ, Անդրանիկ Բաղղդասարյան, Աշոտ Բաղդասարյան և այլք, սակայն քանդակի պատվերներ ստանում են միշտ նույն` մեկ-երկու քանդակագործները. դա անընդունելի է»,-ասել է նա: Լրատվամիջոցները երգչուհու խոսքը որակում են անուղղակի մեղադրանք քաղաքապետի հասցեին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ