Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Աշխարհահռչակ մրցույթների շարքում

Աշխարհահռչակ մրցույթների շարքում
14.05.2013 | 13:49

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ և այսուհետև կանդամակցի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։

WFIMC-ն հիմնադրվել է 1957-ին։ Համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ