Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Պատանի պարողների եվրատեսիլյան մրցույթ

Պատանի պարողների եվրատեսիլյան մրցույթ
10.06.2013 | 16:36

Լեհաստանում կայանալիք պատանի պարողների «Եվրատեսիլ-2013» մրցույթին մասնակցում է շուրջ 10 երկիր: Մրցույթի առաջին փուլը կհեռարձակվի Առաջին ալիքով` հունիսի 14-ին: Այնուհետև ժյուրիի անդամները կհայտարարեն եզրափակիչ փուլ անցած երկու մասնակիցների անունները, որոնք կմրցեն «Մենամարտ» փուլում:
Հայաստանը ներկայացնող Վահագն Մարգարյանը հանդես է գալու Շվեդիայի, Բելառուսի, ՈՒկրաինայի և Նիդերլանդների մասնակիցների հետ:
«Գդանսկում մարդիկ շատ ջերմ են: Ես շատ էի հուզվում առաջին փորձին, բայց համոզված եմ, որ մի քանի փորձից հետո հուզմունքս կանցնի և ինձ ավելի լավ կզգամ: Խմբի մյուս մասնակիցների հետ պարելը նոր փորձ է ինձ համար, որը շատ ոգևորիչ է»,- ասել է Վահագն Մարգարյանը:
Պատանի պարողների «Եվրատեսիլ-2013» մրցույթում Հայաստանը ելույթ կունենա առաջինը։
Նշենք, որ մեր երկիրը առաջին անգամ է մասնակցում այս մրցույթին: Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցել է 11 պարող, պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 17-ամյա Վահագնին:
Վահագն Մարգարյանը ներկայացնելու է «Փակուղի» մենապարը (բեմադրությունը` Արսեն Մեհրաբյանի):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ