Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Կորիզին» մասնակցում է մեկ հայ ռեժիսոր

«Կորիզին» մասնակցում է մեկ հայ ռեժիսոր
15.06.2013 | 09:33

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրում կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ցանկը հասնում է 43-ի: Ներկայացվել են աննախադեպ թվով հայտեր: Միայն իսպանացիները 200 ֆիլմ են ուղարկել, գերմանացիները` 150 և այլն:
««Կորիզի» համար ընտրվում են գեղարվեստական կուռ դրամատուրգիա և ուժեղ ասելիք ունեցող ֆիլմեր: Ռեժիսորներին կոչ եմ անում անպայման ներկա լինել ծրագրին և դիտել ֆիլմերը, որոնք շատ տարբեր են ժանրով, ասելիքով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծրագրի ղեկավար Արամ Շահբազյանը:
Մեկ հայ է մասնակցում «Կորիզին» ` Անդրանիկ Հարությունյանն` իր «Հեքիաթ» ֆիլմով: Դա երիտասարդ ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Արամ Շահբազյանի գնահատմամբ`ֆիլմը միանգամայն մրցունակ է և ընտրվել է առանց վերապահումի:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ