Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Բեմադրիչները չեն գտնում ժամանակակից նյութ, որի համար կխենթանան

Բեմադրիչները չեն գտնում ժամանակակից նյութ, որի համար կխենթանան
06.12.2013 | 17:16

Թատերական փառատոնը մոտիվացիա է, միջավայր, այլ հարց է` ի՞նչ փառատոներ են, որքա՞ն են նպատակային, դաշտին հարիր, պահանջված մեր միջավայրում: Որովհետև մոնո, դուետ, անհասկանալի փառատոներ կան: Այս մասին «Մենք» ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ: Նրա կարծիքով` դաշտը փոքր է, ֆինանսական միջոցները` քիչ, ցանկալի է, որ պետական աջակցություն ունեցող երկու-երեք թատերական փառատոն լինի` հանրապետական, երիտասարդական, միջազգային: «Ինչպես «Ոսկե ծիրանն» է կինոյում, պետք է կարողանալ այդպիսի բրենդ, իմիջային միջավայր ստեղծել, որ աշխարհի մեծերը գան, շփվեն, նայեն, վիճեն, փառատոնի մրցանակով էլ հպարտանան իրենց Եվրոպայում»,- ասաց նա, նշելով, որ դրանից զատ, եթե որևէ բարեգործ իր միջոցներով ուզում է փառատոն անել, արգելել չի կարելի: Արմեն Մազմանյանը դրական գնահատեց այս տարի երկրորդ անգամ մեկնարկած Այվազյանական թատերական փառատոնը, սակայն հավելեց, որ առաջարկելու է այն կոչել Աղասի Այվազյանի անվան հայ ժամանակակից դրամատուրգիայի փառատոն: Այս համատեքստում կլուծվի դրամատուրգ-բեմադրիչ կոնֆլիկտը, երբ բեմադրիչները չեն գտնում ժամանակակից նյութ, որի համար կխենթանան, դրամատուրգներն էլ անվերջ դժգհում են բեմադրիչների չկամությունից ու անտեղյակությունց:

«Նույն կերպ ունեինք «Գիսանե» երիտասարդական փառատոն, հասկացա, որ ոչինչ չի տալիս երիտասարդներին, բայց անցյալ տարի «Գիսանեի» չակերտները բացեցինք, անունը դրեցինք Հանրապետական բաց երիտասարդական փառատոն` բոլոր ժանրերի համար»,- ասաց Ա. Մազմանյանը, ընգծելով, որ արդյունքում տարբեր ժանրերի գործեր են ի հայտ եկել, անգամ ինտերակտիվ անիմացիոն նախագծեր և այլն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ