Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Մի օր կարթնանանք կտեսնեք, որ մեր միաէթնիկ քաղաքը դարձել է Բաբելոն»

«Մի օր կարթնանանք կտեսնեք, որ մեր միաէթնիկ քաղաքը դարձել է Բաբելոն»
02.04.2014 | 14:50

«Մեր քաղաքում բռնաբետոնապատում են պուրակները, ոչնչացնում են կանաչ տարածքները: Սկզբում տարածքը պատում են կապույտ գույնի պաստառներով, հետո ոչնչացնում են,- մեզ հետ զրուցում իր մտահոգությունը հայտնեց պատմաբան Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, տեղեկացնելով նաև, որ Հայկ Նահապետի արձանի դեմ հանդիման բարձրահարկ շենքեր են կառուցում, միտում է նկատվում դեպի ներքև իջնելու,- Ջրաշխարհի ամբողջ այգին կոչնչանա: Մեզ կանաչ տարածքներ, թթվածին է պետք: Բարենորոգում անվան տակ մեծ վնաս են հասցնում քաղաքի արտաքին տեսքին, կանաչ տարածքներին»: Աշոտ Մանուչարյանը դիմեց նաև պատմության «օգնությանը», հիշեցրեց, որ մեր նախնիները` հեթանոս քուրմերը, հասկանալով ծառերի արժեքն ու կարևորությունը, ծառերի պաշտամունք են ստեղծել (սոսիների, որոնք ապրում են 2000 տարի, կաղնու, որ 1000 տարվա կյանք ունի), որ տգետ մարդիկ չվնասեն, չկտրեն ծառերը. «Երևանի կանաչ տարածքները անձեռմխելի են, ոչ ոք իրավունք չունի մտնելու այդ տարածքները: Իրեն ամենազոր կարծողները պատասխան են տալու պատմության ու ապագայի առաջ»: Զրուցակիցս մտավախություն ունի նաև էլիտար շենքերի պարագայում. «Դրանց կառուցումով ինչ-ինչ հակահայկական ուժեր փորձում են փոխել Երևանի դեմոգրաֆիկ պատկերը: Մի օր կարթնանք կտեսնեք, որ մեր միաէթնիկ քաղաքը դարձել է Բաբելոն»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1353

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ