Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

«Նա մի պատկերային աշխարհ է ստեղծել, ուր բույսեր են ծաղկում»

«Նա մի պատկերային աշխարհ է ստեղծել,  ուր բույսեր են ծաղկում»
10.06.2014 | 11:33

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է պետերբուրգցի հայտնի նկարիչ Աշոտ Խաչատրյանի «Կարմիրի 60 երանգներ» ցուցահանդեսը: Առաջին անգամ է հայ հանդիսատեսը ծանոթանում պետերբուրգցի նկարչի ստեղծագործություններին:
Պետական ռուսական թանգարանի առաջատար մասնագետ ՍԵՐԳԵՅ ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻՆ նկատում է, որ նկարիչը ստեղծագործել է տարբեր ժանրերում` նատյուրմորտ, բնանկար, դիմանկար և սիմվոլիկ բնույթի բարդ հորինվածքներ: Յուրաքանչյուր նկար ունի իր գունային լուծումը: Նկարիչը յուրաքանչյուր նոր գործում փորձում է ընդլայնել գույնի, տոնայնության, վալյորների կիրառման հնարավորությունները, առանձնակի հակում ունի իրար լրացնող կարմիր և կանաչ գույների հանդեպ: Պատահական չէ, որ Ա. Խաչատրյանի արվեստին նվիրված հոդվածները վերնագրել են «Կարմիր երանգների աշխարհ», «Կարմիրը և կանաչը»:
Լևանդովսկին ընդգծում է նաև, որ Աշոտ Խաչատրյանը հատուկ նշանակություն է տալիս գեղեցկության հասկացությանը: «Ներկայումս դա շատ կարևոր է, քանի որ շատերի համար գեղագիտական այդ կարևորագույն կատեգորիան կորցրել է իր գրավիչ ուժը: Այժմ նկարիչը իր հնարավորությունների գագաթնակետում է: Նա մի պատկերային աշխարհ է ստեղծել, ուր բույսեր են ծաղկում, լեռներ վեր սլանում, և մարդիկ ապրում են իրենց հնագույն հողի վրա առանց ունայն արարքների: Համաշխարհային գեղարվեստական ժառանգության, հայ արվեստի, ռուսական գեղանկարչության դպրոցի ավանդույթները` միաձուլվելով և վերամշակվելով, բերել են ստեղծագործական շոշափելի արդյունք»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 27-ը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ