Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Լավ նախագծերը կֆինանսավորվեն

Լավ նախագծերը  կֆինանսավորվեն
03.10.2014 | 22:40

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2015-ի հունվարի մեկից, ըստ ամենայնի, դառնալու է եվրոպական կինոարտադրական միության («Յուրիմաժ») անդամ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը վստահեցնում է, որ նոր կարգավիճակը խոստանում է միջազգային ամուր կապեր, կինոգործիչների համար` համատեղ ֆիլմարտադրության մեծ հնարավորություն:
««Յուրիմաժը» կարգավիճակ է, պետք չէ ընկալել որպես ֆոնդ, որից հնարավոր է ֆինանսներ ստանալ»,- լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, նշելով, որ «Յուրիմաժի» անդամ դառնալու համար հաշվի են առնում տվյալ երկրի կինոարտադրությունը, զարգացման միտումները, մասնակցությունը միջազգային փառատոներին: Երկուստեք վստահեցրին, որ այդուհետ լավ նախագծերն անպայման կֆինանսավորվեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ