Նկարահանման հեղնակը Արշակ Զաքարյանն է։ Ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ նկարահանումներից ժամեր անց այս հերոս զինվորները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն հարձակումը՝ պատճառելով նրանց առնվազն երեք զոհ։ Մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան։
Սաուդյան արքայազնը, օգնություն խնդրելու նպատակով, կարծես, արդեն բոլորին զանգահարել է։ Նախորդ գրառմամբ նշել էինք, որ «ամենաթարմ» ռազմական դաշնակիցներ Թուրքիան և Պակիստանը հրաժարվել են: Քաղաքավարի կերպով հրաժարվել են նաև մյուսները, և միայն բրիտանացիներն են խոստացել մտածել այդ մասին։ Թեև նրանց մոտ, կարծես, «Ֆոլկլենդյան հակամարտություն 2»-ն է ուրվագծվում, այնպես որ, Եմենի և սաուդցիների համար դժվար թե բրիտանացիները ժամանակ գտնեն...