Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցություն կստեղծի

Ռոբերտ Քոչարյանը նոր կուսակցություն կստեղծի
10.07.2015 | 18:12

Դեռ փետրվարից պարզ էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել: Ըստ լուրերի՝ ԲՀԿ խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին, որ գործնականում վերադարձ է նախկին ԲՀԿ-ին: Նոր կուսակցությունը պետք է զբաղվի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգով:

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ