Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

ՀՅԴ-ի «քամիները»

ՀՅԴ-ի «քամիները»
01.03.2016 | 01:26

Թեև ՀՅԴ-ն «ամուսնացավ» ՀՀԿ-ի հետ, բայց «հետամուսնական գզվռտոցը» դաշնակցության ներսում շարունակվում է։ Չնայած դաշնակցականները հաճախ մեղադրում են լրատվամիջոցներին իրենց ասածները սխալ հասկանալու և փոխանցելու մեջ, սակայն պարզվում է, որ իրենք իրենց ներսում խնդիր ունեն «հասկացված» լինելու։ Որոշ դաշնակցականների այդպես էլ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչու նախարարի ցանկալի պաշտոնին իրենք չեն «բազմել»։
Պատահական չեն նաև մամուլում որոշակիորեն ուրվագծվող հակադաշնակցական տրամադրությունները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, անձամբ դաշնակցականներն են իրենց կուսակիցների վրա «պատվերներ» իջեցնում, «մուռ» հանում անպաշտոն մնալու համար։
Դաշնակցական այս շրջանակներն իրենց ազդեցության ոլորտում գտնվող լրատվամիջոցներին անձամբ են տեղեկություններ տրամադրում իրենց ներսի անցուդարձից, վատ ու լավից, անհամաձայնություններից։ Այնպես որ, 120 տարվա կուսակցության ներկայացուցիչներն առավել խոհեմ կլինեն, եթե մինչ լրատվամիջոցներին մեղադրելն այս կամ այն հարցում, հասկանան, թե որտեղից են փչում արտահոսքի «քամիները»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ