Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Անբարոյականներ Վանաձորում

Անբարոյականներ Վանաձորում
10.10.2016 | 22:30

«Այն անձինք, ովքեր շեղվել են նախապես կայացված համաձայնությամբ ընտրությունից՝ անբարոյականներ են»՝ Վանաձորում քաղաքապետի ընտրություններից հետո հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Ես վստահ եմ, որ իմ քաղաքական թիմը հստակ պահել է կայացված որոշումը իր սկզբունքի համաձայն: Ես վստահ եմ դրանում, իսկ նրանք, ովքեր շեղվել են ընդհանուր համաձայնության որոշումից՝ նրանք ուղղակի անբարոյականներ են»,- հայտարարեց Հեղինե Բիշարյանը:

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ