Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ընտրությունների առաջին դաշինքն արդեն կա՝ ԼՀ, ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին

Ընտրությունների առաջին դաշինքն արդեն կա՝ ԼՀ, ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին
12.12.2016 | 19:48

«Լուսավոր Հայաստան» (ԼՀ), «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Հանրապետություն» կուսակցությունները համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին։ Փաստաթուղթը ստորագրեցին ԼՀ-ից Էդմոն Մարուքյանը, ՔՊ-ից` Սասուն Միքայելյանը և «Հանրապետություն»-ից` Արամ Սարգսյանը։

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «դուռը փակ չէ» և պատրաստ են համագործակցել նաև այլ ուժերի, անհատների հետ։

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ