Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է
15.12.2016 | 22:44

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։
«Ես՝ որպես կուսակցության խոսնակ, պաշտոնապես հայտարարել եմ, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Երբ լինի խորհրդի նիստ, սահմանված կարգով կներկայացնեմ որոշումները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Էդուարդ Շարմազանովը չբացեց փակագծերը՝ կլինեն ՀՀԿ կազմի փոփոխություններ, թե՝ ոչ։

«Խորհուրդը 200 հոգուց ավելի է, և պարբերաբար մեզ մոտ՝ խորհրդում, թարմացումներ են լինում և լինում են նաև մարդիկ, ովքեր լքում են այն։ Խորհուրդը կենդանի օրգանիզմ է և պարբերաբար փոփոխվում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ չբացառելով, որ խորհրդարանում նոր դեմքեր կլինեն:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ