Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Ալեքսանդր Արզումանյանը հեռացավ ՀՀՇ-ից

Ալեքսանդր Արզումանյանը հեռացավ ՀՀՇ-ից
07.02.2017 | 21:47

ԱԺ պատգմավոր Ալեքսանդր Արզումանյանը լքել է ՀՀՇ կուսակցությունը, որը անցած շաբաթ վարչության նիստում որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքով:

«Որոշ ժամանակ առաջ արդեն ներկայացրել եմ իմ դիմումը՝ վայր դնելով իմ լիազորությունները որպես ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, և, հաշվի առնելով, որ որոշում էի կայացրել չմասնակցել ընտրություններին, նաև նպատակահարմար չեմ գտնում խանգարել կուսակցությանը այս կամ այն որոշում կայացնելու հարցում», ասել է Ալեքսանդր Արզումանյանը: Դեռևս պարզ չէ, թե նա կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ազատության» հարցին՝ կարո՞ղ են իրեն տեսնել այլ քաղաքական ուժի ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ