Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

«Ելք» դաշինք. ՀՀԿ-ն խախտումներ կանի նույնիսկ ամենալավ Սահմանադրության դեպքում

«Ելք» դաշինք. ՀՀԿ-ն խախտումներ կանի նույնիսկ ամենալավ Սահմանադրության դեպքում
13.03.2017 | 23:43

Նույնիսկ ամենալավ Սահմանադրության դեպքում իշխող ՀՀԿ-ն, միևնույն է, խախտումներով ընտրություններ կանցկացնի՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նշանակություն չունի, թե Հայաստանն ինչպիսի Սահմանադրությամբ է խորհրդարանական ընտրություններ անցկացնում:

«Իշխող կուսակցության կողմից խախտումներն արդեն ակնհայտ են: Նրանք զբաղված են ճնշումներ գործադրելով, ցուցակներ կազմելով, շուտով ընտրակաշառք կբաժանեն: Եվ միևնույն է, թե ինչպիսի Սահմանադրություն է կամ Ընտրական օրենսգիրք»,- ընդգծել է Հարությունյանը։

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ